Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Համայնքային ենթակայության տեխնիկական միջոցներով համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարներ սահմանել հետևյալ դրույքաչափերով՝
- վար - 1 հեկտարը՝ 30 000 ՀՀ դրամ,
- կրկնավար - 1 հեկտարը՝ 35 000 ՀՀ դրամ,
- հողային աշխատանքներ գրեյդերով - 1 ժամը՝ 15 000 ՀՀ դրամ,
- հողային աշխատանքներ բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչով - 1 ժամը՝ 20 000 ՀՀ դրամ,
- հողային աշխատանքներ բազմաֆունկցիոնալ էքսկավատորով - 1 ժամը՝ 20 000 ՀՀ դրամ,
- բեռների տեղափոխում 10 տ բեռնատարողությամբ ինքնաթափով մինչև 10 կմ - 1 կմ-ն՝ 800 ՀՀ դրամ,
- բեռների տեղափոխում 10 տ բեռնատարողությամբ ինքնաթափով 10 ից-50 կմ - 1 կմ-ն՝ 600 ՀՀ դրամ,
- բեռների տեղափոխում 10 տ բեռնատարողությամբ ինքնաթափով - 50կմ-ից ավել - 1 կմ-ն՝ 500 ՀՀ դրամ,
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: |