Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0293-0034 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող) 0․11716 հա մակերեսով հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 170 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: