Զեկուցող Նորայր Գիշյանը համայնքի ավագանուն այս հարցի շուրջ զեկույցի ընթացքում նշեց, որ օրակարգում ընդգրկված համայնքային սեփականություն հանդիսացող այս հողամասին կից տարածքը պատկանում է քաղաքացիներ Գուրամ Գևորգի Աղաբաբյանին և Սեդա Գագիկի Մարգարյանին, ովքեր էլ ցանկանություն են հայտնել 11-004-0030-0005-002 ընդհանուր ծածկագրով հողամասից ուղղակի վաճառքի կարգով գնել 0.0024 հա մակերեսով տարածք: Նոյեմբերյան համայնքի ավագանին ուսումնասիրելով օտարման ներկայացված հողամասի տվյալները և որ այս հողամասը ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝
ՈՐՈՇՈՒՄ Է
տալ համաձայնություն Գուրամ Գևորգի Աղաբաբյանին և Սեդա Գագիկի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Նոյեմբերյան քաղաքի 26 Կոմիսարների փողոց թիվ 1/12 հասցեում գտնվող 0.0054 հա մակերեսով, 11-004-0030-0012 ծածկագրով հողամասին ընդլայնման նպատակով 11-004-0030-0005-002 ընդհանուր ծածկագրով հողամասից ուղղակի վաճառքի կարգով օտարել 0.0024 հա մակերեսով տարածք, օտարման համար վաճառքի գին սահմանել հողի կադաստրային արժեքի չափով` 810 ՀՀ դրամ:
|