Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 211-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով, հիմք ընդունելով վարձակալ Մեխակ Նարիմանի Հարությունյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող 11-055-0349-0001 կադաստրային ծածկագրով հողամասը գնելու վերաբերյալ՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-055-0349-0002 կադաստրային ծածկագրով 2.12638 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկի (հնդավոր) և 11-055-0349-0001 կադաստրային ծածկագրով  8.68935 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի ընդհանուր՝ 10.81573 հա մակերեսով հողամասի  վարձակալ և վարձատու փոխադարձ համաձայնությամբ վարձակալության պայմանագրում կատարել կետի փոփոխություն՝ 11-055-0349-0002 կադաստրային ծածկագրով  2.12638 հա մակերեսով վարելահողը դարձնել բազմամյա տնկարկի (հնդավոր), ինչպես նաև ավելացնել գնման պայման ընդհանուր՝ 10.81573 հա մակերսով  հողամասի համար՝ 8.68935x169+2.12638x466.5=24605000 ՀՀ դրամ արժեքով:
  2. Առաջին կետում առաջադրված փոփոխությունները կատարելուց հետո նշված ընդհանուր՝ 10.81573 հա մակերեսով հողամասը 24605000 ՀՀ դրամ արժեքով՝ ուղղակի վաճառքով, վաճառել վարձակալ Մեխակ Նարիմանի Հարությունյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(775.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner