Ղեկավարելով 2008 թվականի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը չի մտնում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ և չեն hակասում քաղաքաշինական նորմերին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ, 23-րդ փողոց 4/2 հողամաս հասցեում Սամվել Սերոժի Բարսեղյանին (ծնված 05.10.1955 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 0.11 հա մակերեսով հողամասին (կադաստրային ծածկագիր 11-041-0019-0005), նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) կից փաստացի ավել օգտագործվող 0․0136 հա մակերեսով հողամասը ճանաչել Սամվել Սերոժի Բարսեղյանի (ծնված 05.10.1955 թվականին) սեփականության իրավունքը: