Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 06․07․2023 թվականի թիվ 2/փ-188 դրական եզրակացությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-1 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-050-0089-0002 կադաստրային ծածկագրով հողամասից 0.01012 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայր, հողերից նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների փոփոխությունը: |