Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի բնակավայր Կողբ 1-ին փողոց, թիվ 35/1 հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի, 1-ին փողոց, թիվ 35/1 հասցեում գտնվող, 11-041-0060-0013 կադաստրային ծածկագրով 0.00312 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասրակական կառուցապատման) և հողամասում գտնվող 5.32 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ծածկ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած «Կողբ» կրթության և սպորտի զարգացման հիմնադրամին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.0312 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 16068 (տասնվեց հազար վաթսունութ ) ՀՀ դրամ չափով։
2) 5.32 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 41847 (քառասունմեկ հազար ութ հարյուր քառասունյոթ ) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |