Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10․06․2025 թվականի թիվ 2/փ-165 դրական եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող (Բերդավան բնակավայրը) միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-1 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-019-0055-0008 կադաստրային ծածկագրով 0.7 հա մակերեսով հողամասից (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր) 0.247 հա մակերեսով բնակավայրերի՝ բնակելի և 0.453 հա մակերեսով հասարակական կառուցապատման փոփոխությունը: |