Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Ալբերտ Միքայելյանի 18.02.2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 9-րդ փողոց, 7 հասցեում գտնվող (ծածկագիր 11-017-0011-0045) Ալբերտ Սարիբեկի Միքայելյանին պատկանող 0.12 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․00511 հա մակերեսով (հողամասի ընդհանուր մակերեը՝ 0.12511 հա) հողամասի նկատմամբ ճանաչել Ալբերտ Սարիբեկի Միքյելյանի (ծնված՝ 29.02.1968 թվականին) սեփականության իրավունքը:
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 9-րդ փողոց, 7 հասցեում գտնվող (ծածկագիր 11-017-0011-0045) Ալբերտ Սարիբեկի Միքայելյանին պատկանող հողամասում առկա (ներքին մակերեսով) բնակելի տան՝ 1-ին հարկ նկուղ (32.4 քմ մակերեսով, կառուցված 1960 թվականին), բնակելի տան 1-ին հարկ Բ/Պ (28.7 քմ մակերեսով, կառուցված 1960 թվականին), բնակելի տան 1-ին հարկ (140.0 քմ մակերեսով, կառուցված 1960 թվականին), բնակելի տան 1-ին հարկ Բ/Պ և Ա/Հ (46.1 քմ մակերեսով, կառուցված 1960 թվականին) և ծածկի (22.4 քմ մակերեսով, կառուցված 1960 թվականին) նկատմամբ ճանաչել Ալբերտ Սարիբեկի Միքայելյանի (ծնված՝ 29.02.1968 թվականին) սեփականության իրավունքը:
|