Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Անահիտ Հրաչիկի Անանյանի կողմից տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոց, 50 բնակելի տուն հասցեում գտնվող (ծածկագիր 11-004-0159-0004) Անահիտ Հրաչիկի Անանյանին, Արտակ Աղվանի Անանյանին և Ալիսա Աղվանի Անանյանին պատկանող 0.09 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․01477 հա մակերեսով (հողամասի ընդհանուր մակերեը՝ 0.10477 հա) հողամասի և հողամասում առկա բնակելի տան (167.80 քմ ներքին մակերեսով, կառուցված՝ ըստ կադաստրային գործի) և բնակելի տան կիսանկուղի (40.00 քմ ներքին մակերեսով, կառուցված՝ ըստ կադաստրային գործի) ճանաչել Անահիտ Հրաչիկի Անանյանի (ծնված՝ 04.06.1950 թվականին), Արտակ Աղվանի Անանյանի (ծնված՝ 04.02.1973 թվականին) և Ալիսա Աղվանի Անանյանի (ծնված՝ 22.01.1981 թվականին) սեփականության իրավունքը: