Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է տալ համաձայնություն ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 30 հոկտեմբերի 2017 թվականի N 68-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և մեկնարկային գները սահմանել՝
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ԷՕ-2621, 1973 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 96-26SL, մեկնարկային գին՝ 136000 ՀՀ դրամ,
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ԷՕ-2621, 1983 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 6678AX, մեկնարկային գին՝ 72000 ՀՀ դրամ,
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ՌԱՖ-2203, 1989 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 340SU58, մեկնարկային գին՝ 64000 ՀՀ դրամ,
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող ՊԱԶ-672 մակնիշի, 1986 թվականի արտադրության, պետհամարանիշ՝ 375SU58 ավտոբուս, մեկնարկային գին՝ 104000 ՀՀ դրամ:
|