Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, թիվ 44/3 հասցեում գտնվող օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, թիվ 44/3 հասցեում գտնվող, 11-004-0037-0030 ծածկագրով տարածքում առկա 0.00393 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 22.99 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ հասարակական սպասարկման օբյեկտ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Հայրապետ Ռուբենի Ամիրաղյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00393 հա մակերեսով հողամասի համար՝ 31850 (երեսունմեկ հազար ութ հարյուր հիսուն ) ՀՀ դրամ,
2) 22.99 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 227610 (երկու հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր տաս) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
|