Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 564-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Էլյա Ֆիրդուսի Սարուխանյանի կողմից 26.12.2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց 42/8 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00236 հա մակերեսով հողամասում (ծածկագիր`11-004-0039-0238, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0.00236 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Էլյա Ֆիրդուսի Սարուխանյանին:
2.Էլյա Ֆիրդուսի Սարուխանյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 28600 (23․6 x 1209) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 28900 (23․6 x 1221) ՀՀ դրամ 900395101133 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: