Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի պատասխանատու անձի 31.01.2025 թվականի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության 2/2 հասցեում տեղադրել այլ արտաքին գովազդ՝ 14,9 քմ ընդհանուր մակերեսով, 1 տարի ժամկետով, 1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1125 ՀՀ դրամ գումարի չափով:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Վերգինե Պապիկյանին սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|