եկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում և հաշվի առնելով Գեորգի Գիգոլի Ամիրաղյանի կողմից 24․05.2025 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Գեորգի Գիգոլի Ամիրաղյանի ընտանիքին սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնից ավել օգտագործվող 11-004-0201-0040 ծածկագրով 0․0462 հա մակերեսով հողամասի նկատմամբ (ընդհանուր 0․756 հա) ճանաչել Գեորգի Գիգոլի Ամիրաղյանի (ծնված 25.11.1949 թվականին), Երանուհի Գվիդոնի Հովակիմյանի (ծնված 02․04․1957 թվականին), Դավիթ Գեորգիի Ամիրաղյանի (ծնված 25/08/1976 թվականին), Վարդան Գեորգիի Ամիրաղյանի (ծնված 30․07․1978 թվականին) և Մհեր Գեորգիի Ամիրաղյանի (ծնված 18․07․1979 թվականին) սեփականության իրավունքը։