Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ Տավուշի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ 23-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից տրված 30․07․2025 թվականի դրական եզրակացությունը և Վերգինե Միկիչի Ամիրաղյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-004-0201-0027 կադաստրային ծածկագրով, 0.08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղող հողատեսքը փոխադրել նույն կարգի, ավելի ցածրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողի։