Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝ «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0176-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.15888 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2. Առանձնացված 0.15888 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Կողբ 45-րդ փողոց, 19/1 հողամաս հասցեում, փոստային դասիչ՝ 4110։
3. Անշարժ գույքը, որպես գույքային առանձին միավոր, պետական գրանցում տալու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե: