Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 578-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Գարունիկ Սերյոժայի Ղուշչյանի   կողմից (նույնականացման քարտ 004582441, տրված 29․07․2014 թվականին, 047-ի կողմից)  15.01.2025 թվականին տրված  համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի  սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց,  44/43 ավտոտնակ հասցեում գտնվող 0․00281 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0039-0247, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 22․10 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 19,2 քմ) ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0․00281 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած՝ Գարունիկ Սերյոժայի Ղուշչյանին:

2.Գարունիկ Սերյոժայի Ղուշչյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե  պետք է վճարի 26720 (կսանվեց հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ  900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 34310 (եռեսունչորս հազար երեք հարյուր տաս) ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ՝ 900395101570 հաշվին:

3.  Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարեն Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4fceefdf-366b-4b04-a9f3-dc0da6ebd825



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner