Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով <<Բերդավան>> պտղաբուծական սպառողական կոոպերատիվի նախագահի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան համայնքի <<Բերդավանի մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի 57.970 քմ մակերեսով կաթսայատունը անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել <<Բերդավան>> պտղաբուծական սպառողական կոոպերատիվին՝ պտուղ-բանջարեղենի սառանարան օգտագործելու նպատակով. 1) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|