Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ապամոնտաժել Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի և Վրաստանի Հանրապետության սահմանում (փշալարերին կից) գտնվող չօգտագործվող մետաղյա խողովակաշարը և այն տեղադարել Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում առկա 8.0 հա մակերեսով հողատարածքը ոռոգելու նպատակով: |