Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյմբերյան համայնքի տարածքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար Նոյեմբերյան համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը՝
ՔԱՂԱՔ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
1) Երևանյան փողոց, շենք 6 (բազմաբնակարան շենքի ճակատային մասի աջակողմյան հատվածում - 6 քմ)
2) Երևանյան փողոց (պատվո տախտակ, քաղաքային զբոսայգու հարևանությամբ - 6 քմ)
3) Նոյեմբերի 29-ի փողոց, շենք 3 (բնակելի շենք - 12 քմ)
4) Նոյեմբերի 29-ի փողոց, շենք 7 (բնակելի շենք - 12 քմ)
5) Խանջյան փողոց, շենք 1 (բնակելի շենք - 12 քմ)
6) Տերյան փողոց, շենք 1 (բնակելի շենք - 12 քմ)
7) Տերյան փողոց, շենք 9 (բնակելի շենք - 12 քմ)
8) Դպրոցականների փողոց, շենք 44 (բնակելի շենք - 12 քմ)
9) Կամոյի փողոց, շենք 5 (բնակելի շենք -9 քմ)
10) Կամոյի փողոց 3/1 (ՀՏՍ Նոյեմբերյանի համայնքային հիմնարկին պատկանող պահեստներ-40 քմ)
11) Զ.Անդրանիկի փողոց, շենք 8 (բնակելի շենք -9 քմ)
12) Զ.Անդրանիկի փողոց, շենք 2 (բնակելի շենք -12 քմ)
ԲԱՂԱՆԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ
13) 1-ին փողոց, շենք 5 (75քմ)
14) 1-ին փողոց, շենք9 (25քմ)
ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
15) 1-ին փողոց, շենք 7 (20 քմ)
16) 2-րդ փողոց, շենք 1 (20 քմ)
ԲԵՐԴԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
17) 2-րդ փողոց, շենք 2 (5քմ)
ՈՍԿԵՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
18) 2-րդ փողոց, շենք 55 (նախկին խորտնտեսության վարչական շենք-10քմ)
19) 2-րդ փողոց, շենք 70 (նախկին կենցաղսպասարկամ շենք-10 քմ)
ԿՈԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ
20) 1-ին փողոց, շենք 33 (24 քմ)
21) 2-րդ փողոց, շենք 5 (Կոթիի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի շենքի տարածքին հարող հենապատ-48 քմ)
ՋՈՒՋԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
22) Ռուբեն Սևակի փողոց, շենք 2/1 (3 քմ)
23) 3-րդ փողոց, շենք 28/6 (2 քմ)
ԴՈՎԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ
24) 1-ին փողոցում գտնվող զբոսայգու ճանապարհամերձ տարածք (30 քմ)
ՈՍԿԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
25) 6-րդ փողոց, շենք 14 (հենապատ -10 քմ)
26) 1-ին փողոց, շենք 13 (ուսուցչի տուն /ճանապարհին նայող հատված/-10 քմ)
2. Սույն որոշման կրկնօրինակն ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովին և թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովին: