Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Սերժիկ Բեջանի Բեջանյանի 09․04․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-019-0083-0010) Սերժիկ Բեջանի Բեջանյանին պատկանող 0.072 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․00466 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.07666 հա) նկատմամբ ճանաչել Սերժիկ Բեջանի Բեջանյանի (ծնված 17․05․1952 թվականին) սեփականության իրավունքը։
2. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-019-0083-0010 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (87.50 քմ մակերեսով, կառուցված 1960 թվականին), բնակելի տուն ԲՊ կամ ԱՀ-ի (24.70 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 2005 թվականին), անասնաշենք (40.50 քմ մակերեսով, կառուցված 1988 թվականին) և խորդանոցի (41.60 քմ մակերեսով, կառուցված 1988 թվականին) նկատմամբ ճանաչել Սերժիկ Բեջանի Բեջանյանի (ծնված 17․05․1952 թվականին), սեփականության իրավունքը։