Նոյեմբերյան համայնքի ղեկավարը Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամներին ծանոթացրեց հարցի էությանը և տեղեկացրեց, որ նախկինում Էլ <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչությունը անհատույց օգտագործման իրավունքով Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում զբաղեցրել է երկու սենյակ: Այժմ լրացել է անհատույց օգտագործման իրավունքով կնքված պայմանագրի ժամկետը: Համայնքի ավագանին լսելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի զեկույցը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչության վարիչ Ն․ Մամյանի 16․08․2019 թվականի թիվ Ն-316 գրությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի թվով 3 սենյակ՝ ընդհանուր 58,05 քմ մակերեսով որպես աշխատասենյակներ, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչությանը: 2․ Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
|