Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 338-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՃԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի 18-րդ  հոդվածի,    1-ին  մասի  21-րդ  կետով և հաշվի առնելով Պավլիկ Վոլոդյայի Մնացականյանի 21.11.2023 թվականի դիմումը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի վարչական տարածքում 25-րդ փողոց թիվ 8 անասնաշենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-015-0224-0057 կադաստրային ծածկագրով  նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  հողամասից 0.14563 հա մակերեսով  հողամասը ուղղակի վաճառքով օտարել  Պավլիկ Վոլոդյայի Մնացականյանին որպես շինության՝ անասնաշենք (ստացած ժառանգության իրավունքի վկայագրով),  սպասարկման տարածք:

1) ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ  հողամասի  գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 217.8 ՀՀ դրամ:

2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:

3) հողամասն օտարել  2 տարվա ընթացքում: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(769.33 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner