|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2018 թվականի N 36-Ն |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՔԱՂԱՔ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԵՎ ԲԵՐԴԱՎԱՆ, ԴՈՎԵՂ, ՋՈՒՋԵՎԱՆ, ԲԱՂԱՆԻՍ, ՈՍԿԵՎԱՆ, ԿՈԹԻ, ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ, ՈՍԿԵՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ կետը և ՀՀ Տավուշի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Նոյեմբերյան խոշորացված համայնքի (քաղաք Նոյեմբերյան և Բերդավան, Դովեղ, Ջուևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրեր) գլխավոր հատակագծերի նախագծերը` լրացումներով:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|
Կողմ -9 ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|