Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 6-ի թիվ 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը` սխալմամբ որպես քաղաքացիների սեփականություն քարտեզագրված
1. Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի վարչական տարածքի 11-018-0052-0008 ծածկագրով՝ ընդհանուր 0․0911 հա մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա 0․03 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը:
2. Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքի 11-040-0244-0003 ծածկագրով 1․1470 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: