2018 թվականի N_ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ (ՔԱՂԱՔ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԵՎ ԲԵՐԴԱՎԱՆ, ԴՈՎԵՂ, ՋՈՒՋԵՎԱՆ, ԲԱՂԱՆԻՍ, ՈՍԿԵՎԱՆ, ԿՈԹԻ, ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ, ՈՍԿԵՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ կետը և ՀՀ Տավուշի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Նոյեմբերյան խոշորացված համայնքի (քաղաք Նոյեմբերյան և Բերդավան, Դովեղ, Ջուևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրեր) գլխավոր հատակագծերի նախագծերը` լրացումներով:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
| | | Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը զեկուցեց, որ ՀՀ Տավուշի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա առաջարկություն է ներկայացվել վերանայել Նոյեմբերյան խոշորացված համայնքի (քաղաք Նոյեմբերյան և Բերդավան, Դովեղ, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրեր) գլխավոր հատակագծերը, ներկայացնել առաջարկություններ և կազմել նախագծեր: Նոյեմբերյան համայնքի վարչական ղեկավարների կողմից կազմված նախագծերը ներկայացվեց համայնքի ավագանու անդամներին, այնուհետև քննարկելով նախագծերը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Նոյեմբերյան խոշորացված համայնքի (քաղաք Նոյեմբերյան և Բերդավան, Դովեղ, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար բնակավայրեր) գլխավոր հատակագծերի նախագծերը` լրացումներով:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|
|
|
| | |