Զեկուցողը ներկաներին <<Ինքնակամ կառույցն ուղղակի վաճառքով օտարելու մասին>> որոշման վերաբերյալ տվեց մանրամասն տեղեկատվություն, նշելով, որ Բերդավան գյուղի բնակիչ Արմեն Արտավազդի Խոջյանը իր սեփական հողամասում կառուցել է ավտոտնակ և այժմ էլ ցանկանում է օրինականացնել: Այնուհետև առաջարկվեց տալ համաձայնություն օտարել ինքնակամ կառույցը:
Քննարկելով հաևցը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ, 35․1-րդ կետերը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 23-րդ փողոց 18/1 հասցեում գտնվող, օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 23-րդ փողոց 18/1 հասցեում գտնվող, 11-019-0312-0008 ծածկագրով տարածքում առկա 0.02238 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 96․39 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արմեն Արտավազդի Խոջյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի համար օտարման գին սահմանել՝
1) 0․02238 հա մակերեսով հողամասի համար 49700 (քառասունինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:
2) 96․39 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 53050 (հիսուներեք հազար հիսուն) ՀՀ դրամ:
3) Արմեն Արտավազդի Խոջյանը Նոյեմբերյան համայնքի բյուջե պետք է մուտքագրի օրենսդրությամբ սահմանված, անշարժ գույքի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 18000 (տասնութ հազար) ՀՀ դրամ։
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Օտարման ժամկետը սահմանել ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման դրույթներին համապատասխան։
|