Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի «Բագրատաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վարչական շենքի քանդման աշխատանքներ սկսելու մասին Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկին:
2. Նոյեմբերյան համայնքի «Բագրատաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի վարչական շենքի քանդման աշխատանքներն իրականացնելու նպատակով Նոյեմբերյան համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացնել 2 000000 ՀՀ դրամ գումար: |