Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչների ներկայությամբ 04.03.2020 թվականին անցկացված հանրային լսումները ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն՝ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, գյուղ Դովեղ 1-ին փողոց 1-ին փակուղի 2 հողամաս հասցեում գտնվող, 0․092556 հա մակերեսով հողամասը /նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման/ անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազոր մարմնի, Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու նպատակով: |