Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 2008 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1004-Ն որոշումը, հաշվի առնելով Սուսաննա Արամայիսի Հարությունյանի 16.07.2019 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոց տուն 42 հասցեում գտնվող 0.045 հա մակերեսով տնամերձ հողամասին (ծածկագիր 11-004-0135-0023) կից համայնքային սեփականություն հանդիսացող 0.02286 հա հատվածի նկատմամբ ճանաչել Սուսաննա Արամայիսի Հարությունյանի (ծնված` 01.12.1959թ.), Ռուզաննա Արմոյի Գուլքանյանի (ծնված` 09.02.1979թ.), Աստղիկ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 21.10.1984թ.) և Արտաշ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 04.10.1984թ.) սեփականության իրավունքը:
- Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոց տուն 42 հասցեում գտնվող (ծածկագիր 11-004-0135-0023) տնամերձ հողամասում գոյություն ունեցող բնակելի տների՝ կառուցված 1952 թվականին, Բ/Պ-ի՝ կառուցված 1952 թվականին, ավտոտնակի՝ կառուցված 1952 թվականին և աստիճանավանդակի՝ կառուցված 1952 թվականին նկատմամբ ճանաչել Սուսաննա Արամայիսի Հարությունյանի (ծնված` 01.12.1959թ.), Ռուզաննա Արմոյի Գուլքանյանի (ծնված` 09.02.1979թ.), Աստղիկ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 21.10.1984թ.) և Արտաշ Արմոյի Գուլքանյանի (ծնված` 04.10.1984թ.) սեփականության իրավունքը:
|