Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 1․80245 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0251-0104, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող): 1) 1․80245 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 20000 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 20 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 (վեց) ամսվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |