Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ Գոռ Ալեքսանյանի, Անգելինա Ավագյանի, Նատաշա Սարատիկյանի, Սյուզի Ավագյանի, Լիլիթ Մելքոնյանի, Մերի Ասատրյանի, Մարատ Ասատրյանի, Նարեկ Հակոբյանի, Սուսաննա Բատյանի և Լիլիթ Քարիմյանի նկատմամբ կիրառել 2021-2022 թվականների ուսումնական տարվա վճարի վճարման արտոնություն Նոյեմբերյան համայնքի բյուջեից նրանց փոխարեն վճարելու պայմանով:
2. Նոյեմբերյան համայնքի «Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ Արմենուհի Ասլանյանի, Թինա Ասատրյանի, Արփինե Մուղդուսյանի, Մանե Ղազարյանի, Անի Քարիմյանի, Կառլոս Ղազարյանի, Լուսինե Խոջյանի և Արգիշտի Խեչումյանի նկատմամբ կիրառել 2021-2022 թվականների ուսումնական տարվա վճարի վճարման արտոնություն՝ Նոյեմբերյան համայնքի բյուջեից նրանց փոխարեն վճարելու պայմանով:
3. Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սան Մարիա Միկիչյանի նկատմամբ կիրառել 2021-2022 թվականների ուսումնական տարվա վճարի վճարման արտոնություն՝ Նոյեմբերյան համայնքի բյուջեից նրանց փոխարեն վճարելու պայմանով: |