Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-043-0155-0003 կադաստրային ծածկագրով 0․63081 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալությամբ տրամադրելու համար.
1) 0.63081 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 10000 ՀՀ դրամ:
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության |