Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 6-ի թիվ 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը` սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքի 11-040-0228-0006 ծածկագրով՝ 0․49807 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |