Զեկուցողը նշեց, որ համայնքի ավագանու անդամներին ներկայացված Նոյեմբերյան համայնքի 2018 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը անհրաժեշտ է ընդունել ի գիտություն, քանի որ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներն են, այնուհետև ղեկավարվելով <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Նոյեմբերյան համայնքի բյուջեի 2018 թվականի առաջին եռամսյակի եկամուտների կատարողականը ընդունել ի գիտություն /հատված թիվ 1/:
2.Նոյեմբերյան համայնքի բյուջեի 2018 թվականի առաջին եռամսյակի ծախսերի կատարողականը ընդունել ի գիտություն /հատված թիվ 2/:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|