Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 591-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2024 թվականի N 591-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԱՎՈՒՇ-5 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18․11․2024 թվականի թիվ 2/փ-427 դրական եզրակացությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող (Կողբ բնակավայրը) միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-041-0362-0021 կադաստրային ծածկագրով 0.087 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը խաղող հողատեսքից նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման և 11-041-0362-0022 կադաստրային ծածկագրով 0.09315 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող հողերից նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման փոփոխությունները:


Կողմ -15

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ

ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ

ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ

ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(956.78 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner