Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Վանիկ Գուրգենի Հովհաննիսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Զորական գյուղի 4-րդ փողոց 10 բնակելի տուն հասցեում գտնվող Վանիկ Գուրգենի Հովհաննիսյանին, Հասմիկ Վլադիմիրի Հովհաննիսյանին և Մարիամ Վանիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 11-062-0050-0006 կադաստրային ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա ներքին մակերեսով բնակելի տան՝ կ/նկուղ (40.40 քմ մակերեսով կառուցված 1950 թվականին), բնակելի տան՝ բ/պ (40.0 քմ մակերեսով կառուցված 1950 թվականին), բնակելի տան (116.7 քմ մակերեսով կառուցված 1950 թվականին), բնակելի տան՝ բ/պ, ա/հ (45.10 քմ մակերեսով կառուցված 1950 թվականին) և ավտոտնակի (48.70 քմ, կառուցված 1950 թվականին) նկատմամբ ճանաչել Վանիկ Գուրգենի Հովհաննիսյանի (ծնված 01.05.1962 թվականին), Հասմիկ Վլադիմիրի Հովհաննիսյանի (ծնված 03.02.1969 թվականին) և Մարիամ Վանիկի Հովհաննիսյանի (ծնված 18.09.1989 թվականին) սեփականության իրավունքը: