|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 նոյեմբերի 2025 թվականի N 2112-Ա |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան քաղաքի զբոսայգում «Դարձ պապենական խաղերին. ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր» կազմակերպելու նպատակով ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից 60 950 (վաթասուն հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ հատկացնել «ԳՈՀԱՐ ԽԱՍԻԿՅԱՆ» ԱՁ-ին և 122 500 (մեկ հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ «ԱՆՆԱ ՆԱՍԻԲՅԱՆ» ԱՁ-ին:
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և գնումների բաժնի պետ Անժելա Ղարախանյանին:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|