Համազեկուցող Նորայր Գիշյանը համայնքի ավագանու ուշադրությանը ներկայցրեց մի հարց, որը վերաբերում էր Նոյեմբերյան համայնքի ավագանու հողի օտարման վերաբերյալ որոշումները չեղյալ ճանաչելուն: 30.08.2017 թվականի համայնքի ավագանու նիստում կայացված թիվ 46 և 27.04.2017 թվականի նիստում կայացված թիվ 22-Ն որոշումները համարել չեղյալ, որովհետև որոշումներում առկա են օրենսդրական հակասություններ: Ուսումնասիրելով հարցը և ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` Նոյեմբերյան համայնքի ավագանու 30.08.2017 թվականի թիվ 46-Ն և 27.04.2017 թվականի թիվ 22-Ն որոշումները ճանաչել չեղյալ:
|