Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրելու նպատակով հատկացնել.
1) Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 11-004-0005-0003 ծածկագրով, 1.589 հա մակերեսով հողատարածքում առկա 0.0362 հա մակերեսով հողամասը:
2) Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 11-018-0021-0001 ծածկագրից 0.0220 հա մակերեսով հողամասը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |