Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-017-0006-0022 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնաննել 0․03 հա մակերեսով հողամաս (նպատակային նշանակությունըՙ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունըՙ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների)։
2․Առանձնացված 0.03 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան,գյուղ Բաղանիս 1-ին փողոց 55/1 հողամաս, փոստային դասիչ 4105։
3․Առանձնացված հողատարածքին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: