Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ, 7-րդ, 31-րդ, 53-րդ, 59-րդ հոդվածներով և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 11-049-0009-0049 կադաստրային ծածկագրով 0.02944 հա և 11-049-0009-0051 կադաստրային ծածկագրով 0.00921 հա մակերեսով հողամասերը միավորել:
- Առաջացող հողամասին տալ հասցե՝ գրանցելով ՀՀ Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Ոսկեպար, 12-րդ փողոց, 8/1 հողամաս հասցեն, փոստային դասիչ 4114:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե՝ միավորված 0․03865 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ որպես մեկ գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով:
|