Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի Նոյեմբերի 15-ի թիվ 532-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Անդրանիկ Հրանտի Հարությունյանի կողմից 04.12.2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Յու.Գագարինի փողոց 16 անասնաշենք հասցեում գտնվող 0.05593 հա մակերեսով հողամասում (ծածկագիր`11-004-0040-0080, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված կառույցը և սպասարկման համար նախատեսված 0.05593 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Անդրանիկ Հրանտի Հարությունյանին:
2. Անդրանիկ Հրանտի Հարությունյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 183100 (75.71 x 2418) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 682910 (559.3 x 1221) ՀՀ դրամ 900395101133 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: