Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 6-ի թիվ 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող 11-004-0163-0002 ծածկագրով հողամասի (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակություն՝ բնակելի կառուցապատման) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |