Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի սեփականությունը հանդիսացող 0.09656 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-017-0103-0055, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր/ տրամադրել վարձակալությամբ: 1) 0.09656 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ /տարեկան/, 2) Վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|