Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Այրում քաղաքի Բարեկամության փողոց թիվ 5/4 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00334 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Ասիկ Արամի Ասատրյանի կողմից տրված 01.04.2025 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Բարեկամության փողոց թիվ 5/4 ավտոտնակ հասցեում գտնվող 11-012-0115-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0,00334 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Ասիկ Արամի Ասատրյանի կողմից ինքնակամ կառուցված 66.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0.00334 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023HBSLJT) և օրինականացնել:
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Դանիելյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Ասիկ Արամի Ասատրյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 80770 ՀՀ դրամ արժեքով (66.8 x 1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 33.4 քմ մակերեսով հողամասը՝ 40800 ՀՀ դրամ արժեքով (33.4 x 1221) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: