Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1100-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 1100-Ա

«ԿԱՄՕՅԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով «Կամօյլ» ՍՊԸ-ի պատասխանատու անձի 05.06.2025 թվականի հայտը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Թույլատրել  «Կամօյլ» ՍՊԸ-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29 փողոց հիվանդանոցի կանգառի մոտ 01․06․2025-31․12․2025 թվականն ընկած ժամանակահատվածում տեղադրել այլ արտաքին գովազդ՝ 5,8 քմ ընդհանուր մակերեսով, 1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1125 ՀՀ դրամ գումարի չափով:
  2. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վերգինե Պապիկյանին սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  3. Որոշումը տարածվում է 2025 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner