Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ մանկապարտեզ հիմնելու նպատակով, 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի 5-րդ փողոց թիվ 30 հասցեում գտնվող Դովեղի միջնակարգ դպրոցից ընդունել վերջինիս սեփականությունը հանդիսացող 11-027-003-003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից 208.8 քմ մակերեսով տարածքը: 1) տարածքն օգտագործել ըստ նպատակի, 2) գործարքն ավարտել մեկ տարվա ընթացքում:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|