|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 սեպտեմբերի 2025 թվականի N 1721-Ա |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 29․08․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ 286 որոշումը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Նոյեմբերյանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 29․08․2025 թվականի թիվ 6 նիստի արձանագրությունները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բերդավան 11-019-0311-0004 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․66938 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Վոլոդյա Ռուբենի Սևինյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 27 000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բագրատաշեն 11-016-0109-0050 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 2․62184 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Վանիկ Ժորայի Հանիսյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 24 000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բագրատաշեն 11-016-0109-0064 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 3․2925 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Կարեն Սեյրանի Պռազյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բաղանիս 11-017-0023-0013 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․02662 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արման Աշոտի Բուդաղյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բաղանիս 11-017-0103-0070 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․07481 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արթուր Սամվելի Ալավերդյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5 000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Արճիս 11-015-0238-0255 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․34609 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Կարինե Իլիկոյի Մուսայելյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ:
- Սույն որոշմամբ վարձակալության տրամադրված անշարժ գույքի համար սահմանված վարձավճարները գանձել ըստ եռամսյակների.
1)Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել վարձակալության տրամադրելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՄՀԵՐ ԱՂԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|